Աշխարհ

27.06.2021 21:36


Սկանդալ Մեծ Բրիտանիայում. նախարարը հրաժարական է տվել օգնականի հետ համբուրվելու պատճառով (տեսանյութ)

Սկանդալ Մեծ Բրիտանիայում. նախարարը հրաժարական է տվել օգնականի հետ համբուրվելու պատճառով (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայում սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ առողջապահության նախարար Մեթ Հենկոքի և նրա օգնականի համբույրի տեսարանը տարածվել է համացանցում։

The Sun-ը լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտոնյան նախարարության աշխատասենյակում համբուրվում իր ամուսնացած գործընկեր Ջինա Կոլադանջելոյի հետ։

Հենքոկը ներողություն է խնդրել, բայց ոչ թե իր ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների, այլ համաճարակի ընթացքում սոցիալական հեռավորության կանոնները խախտելու համար:

«Ես հասկանում եմ, որ այս երկրի բոլոր մարդիկ ստիպված էին հսկայական զոհաբերություններ կատարել: Մեզանից նրանք, ովքեր այս կանոնները սահմանում են, պետք է հետևեն դրանց, և հետևաբար, ես պետք է լքեմ այդ պաշտոնը: Ես ներողություն եմ խնդրում կանոնները խախտելու համար, ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից` նրանց այս քննությանը ենթարկելու համար»,-ասել է նա:

Ավելի ուշ նախարարը հայտարարել է, որ վարչապետին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Կադրերը նկարահանվել են մայիսին, երբ երկիրը խիստ սահմանափակումների տակ էր:

Ի դեպ, մինչ սկանդալային նյութերի հրապարակումը The Sun պարբերականը կապ է հաստատել նախարարի հետ և տեղեկացրել իրենց տրամադրության տակ հայտնված լուսանկարների ու տեսանյութի մասին, որից հետո վերջինը շտապել է տուն և կնոջը հայտնել, որ ցանկանում է բաժանվել նրանից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը