Լրահոս

27.06.2021 21:02


Լոռու մարզում բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն. կա 5 վիրավոր

Լոռու մարզում բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն. կա 5 վիրավոր

Երեկ՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Եղեգնուտ գյուղի բնակիչ, 42-ամյա Կարեն Մանուկյանի վարած Opel Zafira մակնիշի, Փափմբակ գյուղի բնակիչ, 39-ամյա Արմա Բաղրամյանի վարած KIA Sorento մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Focus-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 19-ամյա Հարություն Մարտիրոսյանը, 74-ամյա Լյուբա Մովսիսյանը, KIA Sorento-ի վարորդ Ա. Բաղրամյանն ու նրա ուղևոր, Փամբակ գյուղի բնակիչ, 40-ամյա Մանուշակ Չիլինգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

:

Այս խորագրի վերջին նյութերը