Երևան-Սևան ավտոճանապարհին ձորը սահած մեքենան այրվել է, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 27-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1990 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը (մոտ 50 մ) և բռնկվել։
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:28-ին։ Այրվել է ավտոմեքենան։