ԿԸՀ-ն մերժել է 3 քաղուժերի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումները ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա նշել է, որ ընտրությունները կարող են անվավեր համարվել միայն այն դեպքում, եթե խախտումների առկայությունն ազդել է ողջ ընտրական գործընթացի և վերջնական արդյունքների վրա։ «ԿԸՀ-ում նման տվյալներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող անվավեր ճանաչել ընտրությունները»,-նշել է ԿԸՀ նախագահը։
Նա նաև հայտարարել է ապագա խորհրդարանում մանդատների բաշխման մասին։ Այսպես «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71 պատգամավորական մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7:
ԿԸՀ-ն մերժել է 3 քաղուժերի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումները ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։