Աշխարհ

26.06.2021 20:55


Չկա Ղարաբաղ` չկա հակամարտություն. Ալիևը կոչ է արել սահմազատման աշխատանքային խումբ ստեղծել

Չկա Ղարաբաղ` չկա հակամարտություն. Ալիևը կոչ է արել սահմազատման աշխատանքային խումբ ստեղծել

Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը և բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ սահմանը որոշելու համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա կոչ է արել սահմանագծման աշխատանքային խումբ ստեղծել՝ կրկին բարձրաձայնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի վրա աշխատելու գաղափարը։

Հայաստանի համար, ինչպես կարծում Է Ալիևը, զարգացման միայն մեկ ճանապարհ կա՝ «նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից»։ Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել է «ընդհանրապես չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» բառը, քանի որ, նրա կարծիքով, նման տարածքային միավոր չկա, իսկ դա նշանակում է, որ չկա նաև «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունը:

Ալիևը պատմել է նաև, թե ինչպես է ավելանալու Ադրբեջանի ռազմական հզորությունը։ Նրա խոսքով ՝ ստորագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է նոր սպառազինության, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնիկայի գնման գործընթացը, հաստատվել են զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Ընդ որում, բանակի թվաքանակը կավելանա, և այդ ամենը տեղի կունենա Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի «ճիշտ վերլուծության» հիման վրա։

Ադրբեջանի նախագահը նաև կարծում է, որ տարածաշրջանում պետք է նոր նախաձեռնություններ առաջ քաշվեն նոր պատերազմի վտանգը զրոյացնելու համար։

Նա հիշեցրել է, որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ նախաձեռնություններ էին առաջ քաշում, որոնք կարող էին Բաքվի համար բացասական հետևանքներ ունենալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը