Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակն ավելանալու է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և սկսվել է ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ՝ նվիրված Զինված ուժերի օրվան:
«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը հետագայում ևս կամրապնդվի, և դա կասկածից դուրս է: Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը: Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն կմեծացնի իր ռազմական հզորությունը՝ «ճիշտ վերլուծելով Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքն ու արդյունքները»:

Աղբյուրը՝ tert.am