Այս ապաշնորհ կառավարումը մարդիկ այնքան ժամանակ չեն զգա, մինչև ոռոգման ջրի պակասի պատճառով բերքը չչորանա․ Արմեն Գևորգյան (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 26-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել են Երևան-Արմավիր մայրուղին՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի խնդիրը։
Նշենք, որ վերջին օրերին հանրապետության մի շարք համայանքներից ահազանգեր են ոռոգման և ընհանրապես ջրի խնդրի վերաբերյալ։
Ընտրություններից անցել է ընդամենը հինգ օր։ Նախքան ընտրությունները՝ հունիսի 16-ին, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ կանխատեսել էր ոռոգման ջրի հետ կապված խնդիրը և ոչ միայն։
«Ջրամբարները հիմա բացել են, նախընտրական այս սեզոնին հանկարծ դժգոհություն չլինի, բայց այնուամենայնիվ հանրապետության բազմաթիվ տարածքներում ոռոգման խնդիրը ակտուալ է»,-նշել էր Գևորգյանը՝ հավելելով որ մարդիկ իրենց մաշկի վրա պետության չաշխատելը և ապաշնորհ կառավարումը այնքան ժամանակ չեն զգա մինչև, օրինակ ոռոգման ջրի պակասի պատճառով բերքի չորանալը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ yerevan.today