Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ Nissan Xtrail-ը բախվել է բենզալցակայանում լիցքավորվող Nissan Teana-ին, ապա վրաերթի է ենթարկել 1 հոգու․ տուժածներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14։25-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցում բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի տարածքում լիցքավորվող Nissan Teana մակնիշի ավտոմեքենային, այնուհետև Nissan XTrail-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին։
Վթար-վրաերթի հետևանքով 2 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ճանապարհին վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։