Աշխարհ

26.06.2021 15:33


«Այդ պատերազմին՝ ինքնատիպ քննությանը, մեզ պատրաստել էին Թուրքիայի զինված ուժերը». Զաքիր Հասանով

«Այդ պատերազմին՝ ինքնատիպ քննությանը, մեզ պատրաստել էին Թուրքիայի զինված ուժերը». Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ԶՈՒ-ն: Այդ մասին նա ասել է Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ շատ ադրբեջանցի սպաներ կրթություն են ստացել Թուրքիայի զինվորական դպրոցներում:

«Արդյունքներն ակնհայտ են»,-ասել է ադրբեջանցի նախարարը:

«Քաղաքացիական տեսանկյունից՝ պատերազմը Զինված ուժերի համար ինքնատիպ քննություն է: Մենք անցանք այդ փորձությունը, բայց թուրքական զինված ուժերը մեզ պատրաստեցին դրան: Խոսելով անցած տարի ռազմական համագործակցության մասին՝ պարոն նախագահն ասել է, որ միայն 2019 թվականին անցկացվել է 13 լայնամասշտաբ համատեղ զորավարժություն: Այս զորավարժություններն անցկացվել են այն պատճառով, որ Թուրքիայի զինված ուժերի սպաները մեր սպաներին օգնեն բարձրացնել իրենց մարտական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի»,-ասել է Հասանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը