Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը ներկայացրել է քաբաբից թունավորվածների վիճակը
Շիրակի մարզ էքրսկուրսիա գնացած և նախնական տվյալներով քաբաբից թունավորում ստացած երեխաներն ու մեծահասակների արդեն իրենց լավ են զգում:Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը` տեղեկացնելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի այսօր, մյուսները` վաղը:
Նա նշեց, որ բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել: Մանրէաբանական հետազոտության նպատակով կատարված նմուշառմամբ հայտնաբերվել է ստոֆիլակոկի հարուցիչ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 25-ին, Տավուշի մարզի Այրում համայնքից Շիրակի մարզ էքսկուրսիայի մեկնած խումբը՝ 42 անձ, որից 29–ը` երեխա, Ջարդի ձորում իրենց հետ բերած քաբաբ էին կերել և սննդային թունավորմամբ տեղափոխվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացվել էր 43 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը ներկայացրել է քաբաբից թունավորվածների վիճակը
Շիրակի մարզ էքրսկուրսիա գնացած և նախնական տվյալներով քաբաբից թունավորում ստացած երեխաներն ու մեծահասակների արդեն իրենց լավ են զգում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը` տեղեկացնելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի այսօր, մյուսները` վաղը: