Աշխարհ

26.06.2021 21:25


Վրաստանում համավարակի պատճառով փակվել է ռեստորանների 40%-ը

Վրաստանում համավարակի պատճառով փակվել է ռեստորանների 40%-ը

Ըստ Վրաստանի ռեստորատորների ասոցիացիայի փոխնախագահ Շոթա Բուրջանաձեի, ռեստորանային բիզնեսի առանձնահատկությունները նույնպես փոխվել են: Այժմ քիչ թե շատ պահանջարկ ունեն փոքր ռեստորանները, քանի որ մեծ խնջույքներ չեն անցկացվում քովիդ-սահմանափակումների պատճառով:

«Որոշ ռեստորաններ, հատկապես հարսանիքների, հուղարկավորությունների և այլ հասարակական միջոցառումների համար նախատեսվածները, փակվել են հենց այս պատճառով: Մյուսները չդիմացան հենց այն փաստին, որ մեկուկես տարվա ընթացքում նրանք կարող էին աշխատել մի քանի ամիս, ընդ որում՝ լուրջ սահմանափակումներով: Բիզնեսը գոյատևելու որևէ հնարավորություն չուներ, և այժմ մենք կանգնած ենք ռեստորանային բիզնեսում աշխատող արժեքավոր կադրերին կորցնելու ռիսկի առջև»,-հայտնել է նա:

Նրա խոսքով, ոլորտում իրավիճակն այնքան բարդ և անհասկանալի է, որ ռեստորանները դեռ չեն շտապում բացվել, և եթե հանկարծ զբոսաշրջիկների թիվը հիմա իսկապես հասնի նախահամավարակային մակարդակին, ապա հիմա նրանց մոտ աշխատող անձնակազմը ռեստորաններին չի բավարարի սպասարկման համար:

«Հնարավոր է, որ ռեստորանային բիզնեսի աճին կնպաստի նաև հուլիսի 1-ից պարետային ժամի վերացումը, քանի որ այդ սահմանափակումը խանգարում է ռեստորանների բնականոն գործունեությանը: Յուրաքանչյուր լրացուցիչ աշխատանքային ժամ ավելի շատ այցելուներ կգրավի: Թեև, հաշվի առնելով Վրաստանում ռեստորանների մեծ քանակը և նրանց մեծ կախվածությունը օտարերկրյա զբոսաշրջիկներից, բնական է, որ հաստատությունների որոշակի մասին պարետային ժամի վերացումն էլ չի օգնի»,-կարծում է Շոթա Բուրջանաձեն:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը