Ինչո՞ւ են Տրդատիկին ցուցակում ընդգրկել, որ պատգամավոր դառնա, ու պատասխանատվության չենթարկվի՞. Ծեծված փոխգնդապետի եղբայր
Եղեգնաձորում մոտ երկու տարի առաջ ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները դժգոհ են, որ Վայոց Ձորի նախկի մարզպետը ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում և պատգամավոր է դառնալու: NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը, Կարեն Մխիթարյանն ասաց, որ Տրդատ Սարգսյանը ցանկանում է պատգամավորական անձեռնմխելիություն ստանա, այս գործով պատասխանատվությունից խուսափի:
«Ինչո՞ւ են Տրդատիկին ցուցակում ընդգրկել, որ պատգամավոր դառնա, ու Էս գործով պատասխանատվության չենթարկվի՞: Սպաները կանգնեցին, ասեցին, որ ինքը դեպքի վայրում է եղել, բայց ոչ մի ձև չհաստսատվեց էդ փաստը: Հիմա էլ ուզում է պատգամավորական անձեռնմխելիություն ունենա, որ էլ ոչ մի ձև գործին չառընչվի: Տրդատը ինչքան գիտեմ Նաիրի Սարգսյանի հորեղբոր որդին է, դե Սուրեն Պապիկյանը էլ թիկնապահի պես պահում է իրեն»,-ասաց նա:
Կարեն Մխիթարյանը նշեց, որ գործը դատարանում է, 2 դատական նիստ հետաձգվել է, և որևէ առաջընթաց չկա գործում:
Արա Մխիթարյանը 1 տարի 9 ամիս է, ինչ կոմայի մեջ է։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։
Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում և հետևել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: