Լրահոս

26.06.2021 12:27


Տավուշի մարզում 46-ամյա վարոդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը. կա վիրավոր

Տավուշի մարզում 46-ամյա վարոդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե-ն իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արայիկ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը