Աշխարհ

26.06.2021 12:23


Անհայտ անձինք ծանր գնդացիրից կրակ են բացել Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ (լուսանկար)

Անհայտ անձինք ծանր գնդացիրից կրակ են բացել Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ (լուսանկար)

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ կրակ է բացվել ծանր գնդացիրից, ինչի հետևանքով ուղղաթիռի վրա մի քանի անցք է բացվել, հայտնում է BBC-ն` մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Վենեսուելայի հետ սահմանի մոտ:

Նախագահի հետ թռչում էին պաշտպանության և ներքին գործերի նախարարները, ինչպես նաև մի նահանգապետ:

Նախագահի խոսնակը հայտնել է, որ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել: Իվան Դուկեն հարձակումը որակել է «վախկոտ» և ասել, որ իրեն չեն վախեցնի բռնությունները և ահաբեկչությունները:

«Մենք ունենք ուժեղ պետություն, Կոլումբիան ի վիճակի է դիմակայել այս կարգի սպառնալիքներին»,-ասել է նախագահը Twitter-ում տեղադրված տեսաուղերձում: Նա հանձնարարել է գտնել կատարվածի մեղավորներին:

Կոլումբիա-Վենեսուելա սահմանի մոտակայքում գտնվող Կատատումբո շրջանում, որտեղ ուղևորվում էին նախագահը, նախարարները և նահանգապետը, գործում է «Ազգային ազատագրական բանակ» կոչվող ձախ արմատական խմբավորումը:

вертолёт после обстрелапробоины в вертолетеПрезидент Колумбии Иван Дуке (в центре)

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը