Քաղաքական

26.06.2021 10:40


Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը ցույց է տալիս, որ հայերը համաձայն էին այն ամենի հետ, ինչ իրենց հետ տեղի ունեցավ

Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը ցույց է տալիս, որ հայերը համաձայն էին այն ամենի հետ, ինչ իրենց հետ տեղի ունեցավ

«Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը ցույց է տալիս, որ հայերը համաձայն էին այն ամենի հետ, ինչ իրենց հետ տեղի ունեցավ։ Քանի որ այդ ամենը տեղի է ունեցել բացառապես Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Եվ այլևս հայերը տեղի ունեցածի համար իրավունք չունեն դժգոհելու արտաքին ուժերից։

Ի՞նչ եք ուզում այլ երկրներից, եթե դուք` ձեր երկրի ներսում չեք կարողանում լուծել ձեր իսկ հարցերը` թողնելով կատարյալ պարտության մեղավորին իշխանության։ Այս ընտրությունների արդյունքում Հայաստանը ավելի թույլ է դառնալու, և ավելի պառակտված։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության դիրքերին Հարավային Կովկասում, ապա դրանք վտանգված են։ Նիկոլ Փաշինյանը մեզ համար կասկածելի գործիչ է»,-Կասպյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Միխեև:

Այս խորագրի վերջին նյութերը