Կոտայքի մարզում 45-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. ավտոմեքենայից, որը վերածվել է մետաղե ջարդոնի, վիրավորներին դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները
Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ստեփան Գալստյանը իր վարած Mercedes C230 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտու հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հրշեջ-փրկարարները հոսանքարզկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ նախ ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշները, ապա քարշակով տեղափոխել ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։