«Խոտհարքի սեզոնն ա, մարդիկ վախենում են գնան խոտերը քաղեն, ադրբեջանցիները վերևում նստած են․ կարող է՝ խփեն, գերի տանեն»․ Սոթքի բնակիչ
Գեղրաքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ Արմեն Մարտիրոսյանն ահազանգում է՝ մարդիկ վախենում են գնալ խոտը քաղելու։
Արմենը հաշմանդամություն ունի, երկու ոտքն անդամահատել են, ընտանիքին պատկանող անասուններով 15 տարեկան որդին է զբաղվում, և հենց դրա համար առաջին հերթին տղայի համար է անհանգստանում։
«Մենակ էս ադրբեջանցիք ստեղից գնան, որ մենք արխային լինենք, մեր ժողովուրդը կարենա խոտ քաղել անասունների համար։ Խոտհարքի սեզոնն ա, վերևները ադրբեջանցիները նստած են, կարող է գնաս՝ խփեն, կարող է՝ գերի տանեն, ամեն ինչ սպասելի է իրենցից, ամեն ինչ, ամեն մի վայրկյանը, ամեն մի պահը կարան մի բան անեն։ Վա՛խ կա, վտա՛նգ կա․․․»,-168.am-ի հետ զրույցում անհանգստացած ասաց Արմենը։
Մեր զրուցակիցը դժգոհեց, որ, եթե մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններն իշխանության ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին Սոթք, Կութ և հարակից գյուղեր, ապա ընտրություններից հետո որևէ մեկը գյուղ չի գնացել․
«Ոչ մեկը չի գալիս գնում, որ իմանա՝ ոնց է դրությունը, ոչ մեկը»։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե դրանք իր տարածքներն են, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։