Լրահոս

25.06.2021 20:25


Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:

Հունիսի 22-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները։

Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ Դավիթաշենի 1-ին թաղամասից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժանմունք բերման ենթարկեցին նույն թաղամասի 38-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս խորագրի վերջին նյութերը