Լրահոս

25.06.2021 17:10


Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու ВАЗ 21124-ը, վերջինս գլխիվայր շրջվել է

Կոտայքի մարզում բախվել են BMW-ն ու ВАЗ 21124-ը, վերջինս գլխիվայր շրջվել է

Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Աբովյան-Արամուս ավտոճանապարհի՝ Մայակովսկի գյուղի վարչական տարածքում բախվել են 29-ամյա Խաչիկ Սարգսյանի վարած ՎԱԶ 21124 մակնիշի և 31-ամյա Գուրգեն Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ՎԱԶ-ը գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը