Լրահոս

25.06.2021 16:59


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Եգանյանը հրաժարվել է մանդատից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Եգանյանը հրաժարվել է մանդատից

Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ի դեպ, ԱԺ կայքում այս պատգամավորի վերաբերյալ միայն երեք փաստ է նշված` ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 11-ին, անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Անգամ նրա լուսանկարը չկա։

Այս խորագրի վերջին նյութերը