Լրահոս

17.04.2009 15:44


Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին աշխատասեր նախագահ է համարում

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին աշխատասեր նախագահ է համարում

«Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահից հետաքրքրվել են, թե Հայաստանի ներկա նախագահի վարած արտաքին քաղաքականությունը տարբերվու՞մ է նախորդ նախագահի քաղականությունից.

- Պարզ է, որ Հայաստանի երրորդ նախագահը աշխատասեր մարդ է,– պատասխանել է Ր. Հովհաննիսյանը, և հավելել, որ թեև Հայաստանի արտաքին քաղաքականությունն անվանում են նախաձեռնողական, սակայն  «այդ ածականն առավելաբար մակերեսային է, իրավիճակային, և չի համապատասխանում երկրի քաղաքականության բովանդակությանը»։

-Եղել են որոշակի նախաձեռնություններ, եղել են շատ գեղեցիկ ելույթներ, ճիշտ ձևակերպումներ, որոնք տարբերվում են իր  նախորդից, դա ողջունելի է, բայց խոսքի և իրականության միջև այնքան հսկա է անջրպետը, որ, ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ Հայաստանն առայժմ տանում է մի քաղաքականություն, որը համապատասխանում է իր փոքր չափսերին և միջազգային ներկա հեղինակությանը,- նշել է Ր. Հովհաննիսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը