Մեկնաբանություն

25.06.2021 11:53


Ինչպես «խփվեց» Նիկոլի 53,6 տոկոսը

Ինչպես «խփվեց» Նիկոլի 53,6 տոկոսը

Ընտրությունների արդյունքները կեղծված են։ Դա ակնհայտ է անգամ մի քանի տեղամասերում վերահաշվարկի իրականացումից հետո։ Ըստ այդմ՝ Նիկոլը դարձավ սովորական ընտրակեղծարար իշխանություն։

Ընտրությունների արդյունքները կեղծվել էին նաև 2018–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց հեղափոխական էյֆորիայի մթնոլորտում դա չֆիքսվեց։ Հիմա այդ էյֆորիան չկա ու կեղծիքները երևացին անզեն աչքերով։

Կիրառվել են կեղծիքների բոլոր ձևերը՝ պետական բյուջեի միջոցով բաժանվել է ընտրակաշառք (քվեարկության նախաշեմին պետական հիմնարկների, ուժայինների ներկայացուցիչներին հսկայական պարգևավճարներ են տրվել), շրջիկ խմբեր, կրկնաքվեարկություններ, վարչական ռեսուրսի կիրառում, զինվորականների օգտագործում տարբեր տեղամասերում և ուղղորդված քվեարկության հրահանգ, կրիմինալի ներգրավում, հաշվարկային «տասովկաներ», «դասական» ընտրակաշառք և այլն։

ԿԸՀ–ի տվյալներով Նիկոլի գլխավորած ուժը հավաքել է քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին, ավելի ստույգ՝ 53,6 տոկոսը։ Այսինքն՝ ստացվում է, որ յուրաքանչյուր 2–րդ ընտրող տեղամաս է մտել Նիկոլին ընտրելու որոշումով, ինչը բլեֆ է։

Նիկոլն, անշուշտ, ունի կողմնակիցներ։ Սակայն դրանց քանակը չէր կարող կեսից ավելի ձայներ ապահովել Նիկոլին։ 53 տոկոսը կեղծիք է։

Նիկոլն ուզում է ասել, որ 687 հազարից ավելի մարդ կողմ է Արցախի պետականության կորստին, հազարավոր զոհերին, հազարավոր վիրավորներին, տասնյակ հազարավոր անտուններին, Հայաստանի սահմանների փոքրացմանը, կապիտուլյացիային ու մեր երկրի թրքացմանը։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ընտրակեղծարար է և հիմա, խոստման համաձայն, պետք է կտրի իր ձեռքը, ինչպես որ խոստացել էր։ Իսկ խոստացել էր նա դա անել, եթե անգամ մեկ քվե կեղծվի։ Իսկ կեղծվել է ոչ թե մեկ, այլ հազարավոր քվեներ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը