Արագածոտնում Օփելը բախվել է BMW-ին, վերջինս էլ Honda-ին, Honda-ն էլ Ֆորդին․ կա վիրավոր
Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված՝ Օհանավան գյուղի բնակիչ, 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Մհեր Մանուկյանին պատկանող Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Ուշի գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արտյոմ Բարսեղյանին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։