Լրահոս

25.06.2021 11:16


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք

Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 635-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1096 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216423, փաստացի բուժվողներինը՝ 2611: Մեկ օրում արվել է 3724 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 167 466 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը