Արարատի մարզի Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
Երեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Արգավանդ գյուղի բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Նորիկ Մ.-ի դին:
Ըստ դատաբժշկի՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: