Լրահոս

25.06.2021 10:57


Մասիսի աղբավայրում տրակտոր է այրվել, հրդեհի օջախներ կան

Մասիսի աղբավայրում տրակտոր է այրվել, հրդեհի օջախներ կան

Հունիսի 25-ին, ժամը 03:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրի տարածքում այրվում է տրակտոր, և առկա են հրդեհի օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 6000 քմ տարածքում առկա են հրդեհի օջախներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է աղբավայրի 1 ջրատար։

Այս խորագրի վերջին նյութերը