Քաղաքական

24.06.2021 21:14


Գյումրու գոյություն չունեցող շենքերի` գոյություն չունեցող բնակիչների քվեարկությունը ընտրություններին

Գյումրու գոյություն չունեցող շենքերի` գոյություն չունեցող բնակիչների քվեարկությունը ընտրություններին

Dejavu տելեգրամ ալիքը գրում է․ «Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ընտրախախտումների, ընտրակեղծիքների ծավալով: ՔՊ կուսակցության տրամադրության տակ հայտնված ընտրկեղծարարները արհեստավարժորեն են աշխատել նաև Գյումրիում, որտեղից նույնպես, անհավատալի ձայներ են ապահովել: Պարզվում է՝ Գյումրու Շիրակացի 17, 14, 18, 13 համարներով շենքեր գոյություն ունեն, որտեղ բնակիչներ էլ կան, մի բան էլ մասնակցում են ընտրություններին: Իրականում փլված, գոյություն չունեցող շենքերի հասցեներով ընտրակեղծիք արարող-ստեղծագործող քպականների երևակայությանը հասնող չկա: Մեր տեղեկություններով, Գյումրուց ընտրված քպական պատգամավորներն են հուշել իրենց ընտրակեղծարար կոլեգաներին օգտվել Գյումրու փլված շենքերի հանգամանքից: Դեժավյուն, այլ տեղեկությունների ևս տիրապետում է, որոնք առաջիկայում կներկայացնենք»։

Այս խորագրի վերջին նյութերը