Փաշինյանի վերընտրվելը Հայաստանի ինքնաոչնչացման գործողության վերջին ակորդն է․ Տարասով
Հայաստանը գտնվում է աղետալի աշխարհաքաղաքական իրավիճակում: Ժամանակին Ռուսաստանից ասում էին, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը չլսեց բառերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Նա հիշեցրեց, որ 2018-ի մայիսից հետո, երբ Փաշինյանը եկավ իշխանության, նա աստիճանաբար սկսեց կորցնել իր նախկին ազդեցությունը, եւ դա փաստ է: «Այո, պատերազմ էր: Բայց անցկացվել են արդյոք որեւէ բարեփոխումներ մինչ պատերազմը: Ոչ։ Եղել է մի տեսակ «զտում», անորոշ արտաքին քաղաքականություն եւ բացարձակապես անհասկանալի ներքին քաղաքականություն: Զգացողություն կար, որ Փաշինյանն աշխատում է իշխանությունը պահպանելու համար: Նա խորհրդարանում մեծամասնություն ուներ, բայց ոչինչ չարեց: Հիմա նա կարծես թե հաղթեց ընտրություններում, հայտնվեց նոր ընդդիմություն: Կարծում եմ՝ սրացումներ կլինեն, իրավիճակը կխորանա: Միգուցե փոխզիջումների որոնումներ լինեն, բայց առայժմ ես դա չեմ տեսնում: Այդ պատճառով չեմ բացառում, որ կարող են նաեւ փողոցային բախումներ լինել:
Հիմա մենք հետեւում ենք Հայաստանի ինքնալուծարման գործողությանը, հայկական պետականության կործանմանը: Հայերը չկարողացան ստեղծել կայուն պետություն, կորցրեցին անկախության տարիներին ձեռք բերած բոլոր նվաճումները: Ղարաբաղի խնդիրը կարելի էր այլ կերպ լուծել: Այն կարելի էր լուծել»,- նշեց փորձագետը:
Հայաստանի ղեկավարները, նրա խոսքերով, պարզվեց, ի վիճակի չէին դա անել, եւ գնալով՝ նրանք թողեցին ապաշնորհ, անգրագետ, անկիրթ, բացարձակ անհեռատես պոպուլիստի: «Փաշինյանի վերընտրվելը Հայաստանի ինքնաոչնչացման գործողության վերջին ակորդն է: Սա իմ հայտնագործությունը չէ: Բոլորն էլ հասկանում են, որ սա հայերի ողբերգությունն է: Ինչպե՞ս էր պետք հայերին հասցնել այնպիսի վիճակի, որ նրանք պատրաստ լինեն քվեարկել Փաշինյանի օգտին՝ հին ռեժիմից ազատվելու համար: Դա սարսափելի է: Հայաստանում ընդդիմությունը կքննադատի, բայց դա նախկինում էլ կար: Ի՞նչ օգուտ: Փոխվել է հայերի մտածողությունը: Փոխվել է Փաշինյանին կողմ քվեարկած հայերի մտածողությունը: Կա այնպիսի հասկացություն, ինչպիսին «զոմբիացված հայեր»-ն է, որոնք ոչնչացնում են իրենց պետությունը: Եթե նախկինում բոլորը հեգնանքով էին վերաբերվում Ալիեւի հայտարարությանը, թե Երեւանը ադրբեջանական քաղաք է, ապա ես սկսում եմ հավատալ այս գաղափարի իրագործմանը»,-ընդգծեց Տարասովը:
***
Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե չուներ ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագիր: Նա ստում էր ժողովրդին: Նա չուներ խնդրի կարգավորման մեթոդներ: Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Փաշինյանը, ըստ նրա, հնարավորություն ուներ ավելի քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից, սակայն նա դա չարեց: Փորձագետը նշել է, որ այժմ Փաշինյանը կառչել է ԵԱՀԿ Մինսկի խմբից, որն ասում է, որ անհրաժեշտ է որոշել Ղարաբաղի կարգավիճակը: «Ինչպե՞ս է նա որոշելու կարգավիճակը: Նրան պահել են, որպեսզի ստորագրի նոյեմբերի 9-ին պարտության ակտը: Ալիեւը հետաքրքրված է դրանով: Մոսկվան զգուշությամբ հետեւում է, սակայն մենք չենք կարող հակադրվել հայ ժողովրդի կամքին: Այժմ թող լուծի ղարաբաղյան խնդիրը:
Մենք ցանկանում ենք տեսնել, թե նա ինչպես է դա անում: Հայերը չեն ցանկանում պահպանել Ղարաբաղը: Երեւանահայերը որոշեցին դեն նետել ղարաբաղյան խնդիրը, գործ չունենալ Ղարաբաղի հետ, հանձնել Ղարաբաղը Ադրբեջանին: Փաշինյանը կարծում է, որ առանց Ղարաբաղի Հայաստանում՝ դրա աշխարհագրական սահմաններում կկարողանա դրախտ, ժողովրդավարություն, կապիտալիզմ ստեղծել: Նա ոչ մի բան չի ստեղծելու, այլ միայն ոչնչացնելու է պետության մնացորդները: Հայաստանն առանց Ղարաբաղի երբեք գոյություն չի ունենա որպես պետություն, քանի որ առանց Ղարաբաղի Հայաստանը՝ որպես պետության, ոչ ոքի պետք չէ: Ոչ ոքի»,-եզրափակել է Տարասովը: