Լրահոս

24.06.2021 14:40


«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը․ ակնկալում են Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ հայտարարություն

«Իզմիրլյան» Բ/Կ բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը․ ակնկալում են Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ․ հայտարարություն

«Իզմիրլյան» Բ/Կ-ն հայտարարություն է տարածել․

««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժաշխատողները շարունակում են բնականոն աշխատանքը և կատարում իրենց առաքելությունը՝ ապահովելով մեր քաղաքացիներին անհրաժեշտ բուժօգնություն։

Երեկ մեր բժիշկների կողմից եղան էմոցիոնալ որոշ արտահայտություններ կապված հարգարժան մեր տնօրենի՝ Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի կայացրած որոշման փաստի հետ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ շարունակում ենք մեր աշխատանքը՝ հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը՝ ակնկալելով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ»։

Այս խորագրի վերջին նյութերը