Արմեն Չարչյանի կալանավորումը վերացնելու պահանջով այսօր ակցիա տեղի կունենա դատախազության դիմաց
Գլխավոր դատախազության դիմաց այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա տեղի կունենա «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը վերացնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի տարածած հայտարարությունից։
«Երեկ՝ հունիսի 23-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
«Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։
Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց»,–ասվում է հաղորդագրության մեջ։