Լրահոս

24.06.2021 12:59


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Հունիսի 23-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8712 քաղաքացու հետազոտություն, որից 903-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2887 դեպք: Կատարվել է 26 164 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը