Մեկնաբանություն

24.06.2021 12:26


Ինչու է քաղաքականապես հետապնդվում Արմեն Չարչյանը

Ինչու է քաղաքականապես հետապնդվում Արմեն Չարչյանը

Պրոֆեսոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը հետընտրական Հայաստանի առաջին քաղհետապնդյալն ու քաղբանտրակյալն է։ Առաջինը, բայց ոչ վերջինը, քանզի Նիկոլի պատկերացրած Հայաստանը մեկ ամբոխավարի ու նրան կից մեկ օլիգարխի երկիր պետք է լինի։ Մյուսները կա՛մ պետք է ենթարկվեն, կա՛մ հետապնդվեն։

Չարչյանի կալանավորման որոշումն անհեթեթ է, մեղադրանքը՝ աբսուրդ։ Չարչյանի արածը ոչ բոլորի համար է ընդունելի, բայց դա չի նշանակում, որ նա արժանի է քրեական հետապնդման։ Քրգործը և կալանքը անհամարժեք են նրա ասածներին։

Եթե Չարչյանին կալանավորում են աշխատակիցներին ընտրություններին մասնակցելու պահանջի, այսինքն՝ քաղաքացիական պարտքն անպայման կատարելու համար, ապա քայլարած իշխանություններին վերից վար պետք է կալանավորել, քանզի հենց նրանք են վարչական ռեսուրսն օգտագործել՝ մարդկանց տեղամասերում լցոնելու և քվե կորզելու համար։

Չարչյանի արածը վարչական լծակի օգտագործում չէ, քանզի նա պետական պաշտոնյա չէ։ Վարչական և ոչ միայն վարչական լծակ կիրառել են նիկոլենք։ Դրա համար էլ «խփել» են 50 տոկոսից ավելի։

Բազմաթիվ մարդկանց կյանք ու առողջություն փրկած Չարչյանին սրանք քաղաքականապես հետապնդում են, որպեսզի իրենց «մուրճային» ցանկությունները բավարարեն։

Չարչյանին կալանավորելը շատ խորհրդանշական է։ Հազարավորների կյանքը խլած Նիկոլը կյանքեր փրկողին է հետապնդում։ Դա մեսիջ է այն մասին, որ Նիկոլը շարունակելու է պայքարել կյանքի դեմ և մնալու է որպես մահաբեր առաջնորդ։

Իրականում ոչ մի զարմանալի բան չի եղել։ Փաշինյանը նիկոլություն է անում։ Այլ հարց է, թե ինչ են անում և անելու հակառակ ճամբարում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը