Մեկնաբանություն

24.06.2021 12:00


Մուրճը՝ կապիկների մոլորակում․ ե՞րբ է գալու հայաստանյան թերմիդորը

Մուրճը՝ կապիկների մոլորակում․ ե՞րբ է գալու հայաստանյան թերմիդորը

Մուրճ ճոճելով իշխանության համար պայքարելը մեր թվարկությունից առաջ եղած երևույթ է։ Դա քարանձավային մշակույթ է։ Մշակույթ, որը 21–րդ դարում տեսանք Հայաստանում։

Պաշտոնական տվյալներով 687․414 հոգի քվեարկել է քարանձավային Հայաստանի ու կապիկների մոլորակի օգտին։ Դա ՀՀ բնակչության շուրջ 22 տոկոսն է, իսկ ընտրական իրավունք ունեցողների՝ մոտ 26,5 տոկոսը։ Այսինքն՝ ագրեսիվ ու անհայրենիք զանգվածը կողմնորոշվել է մուրճի ուղղությամբ և Հայաստանի դեմ։

Այն, որ ընտրությունները կեղծվել են և Նիկոլ Փաշինյանը դարձել է այն, ինչը քննադատում էր թունդ ընդդիմություն աշխատելու տարիներին, ակնհայտ է։

Նիկոլը վարչապետ դառնալուց հետո մի պահ սկսեց զբաղվել ընտրակեղծիքների թեմայով, բայց շատ արագ որոշեց ոչ թե բացահայտել այդ հրեշավոր համակարգը և վերացնել այն, այլ սեփականաշնորհել իշխանության վերարտադրության մեքենան։

Հիմա Նիկոլը «հաղթել» է այն ընտրակեղծիքների համակարգով, որի դեմ, իբր, խոսում էր մինչև 2018թ․։ Բայց եթե մի կողմ դնենք կեղծիքների հանգամանքը, ապա որոշ հարցեր են առաջանում ընդհանուր պատկերի հետ կապված։

Ինչո՞ւ կապիկների մոլորակ սարքելու գաղափարի դեմ հանրային լայն կոնսոլիդացիա չեղավ։

Ինչո՞ւ մեծամասնությունը մնաց տանը և դարձավ դիտորդ։

Ինչո՞ւ մուրճը հետ չտարվեց Հայաստանի վրայից։

Ինչո՞ւ ազգային գիտակցությունն իրեն պահեց պասիվ վիճակում, իսկ «դասակարգայինը»՝ ակտիվ ու ագրեսիվ։

Ինչո՞ւ Հայաստանն ընտրեց ինքնաոչնչացման ճանապարհը։

Եվ ամենակորևորը՝ ե՞րբ է գալու հայաստանյան թերմիդորը։

Սրանք հարցեր են, որոնք լուրջ ուսումնասիրման ու գործնական պատասխանների կարիք ունեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը