Լրահոս

24.06.2021 11:29


2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

2 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 103 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224533-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1096 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 82 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216312, փաստացի բուժվողներինը՝ 2620: Մեկ օրում արվել է 3881 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1163742 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը