Քաղաքական

24.06.2021 11:07


Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Չարչյանին

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Չարչյանին

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսակցել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ով ավելի վաղ սրտի տագնապով տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին»,-գրված էր մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը