Քաղաքական

24.06.2021 10:50


Էսօր մեր տղերքի հաշվին կյանքը վայելում են. գերեվարվածների ծնողները նստացույց են անում կառավարության մոտ (տեսանյութ)

Էսօր մեր տղերքի հաշվին կյանքը վայելում են. գերեվարվածների ծնողները նստացույց են անում կառավարության մոտ (տեսանյութ)

Մեր միակ պահանջը կառավարությունից այն է, որ պաշտպանի իր քաղաքացու շահերը։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայոզներից մեկի ծնողը։ Նշենք, որ հայ ռազմագերիների ծնողները նստացույց են իրականացնում կառավարության մոտ։

«Ուղղակի պարտավոր են օր առաջ մեր զինվորներին հետ բերել իրենց հայրենիք, որովհետև եթե այդ զինվորը պահել է իր հողն ու հայրենիքը , իսկ այսօր իրենք իրենց կյանքը վայելում են մեր տղերքի հաշվին, դե ուրեմն իրենք, կրկնվում եմ, ուղղակի պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացու շահերը, սա է,ես ուրիշ այլ բան չունեմ ասելու»,-ասաց նա։

Աղբյուրը՝ Հրապարակ

Այս խորագրի վերջին նյութերը