Քաղաքական

24.06.2021 10:34


«Թունդ ընդդիմադիրներն» արևի տակ իրենց տեղն են փնտրում․ «Հրապարակ»

«Թունդ ընդդիմադիրներն» արևի տակ իրենց տեղն են փնտրում․ «Հրապարակ»

«Նախկինում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնացած ընդդիմադիրներին անխնա դատափետում էին, տարբեր պիտակներ կպցնում՝ «Սերժի հաճախորդ», «Սերժի հարեմ», ծաղրում ու տարիներ շարունակ երեսով տալիս։

Այժմ, փաստորեն, այլևս ամոթալի չէ, որ «թունդ» ընդդիմադիրները հանդիպում են պետության ղեկավարի հետ, ձեռքը սեղմում, գլուխները խոնարհած կանգնում նրա առաջ, հետը լուսանկարվում և լղոզված տեքստեր արտասանում, որը կառավարության լրատվականը տարածում է որպես Նիկոլ Փաշինյանի հաղթանակի առհավատչյա։

Փաշինյանին դավաճան ու կապիտուլյանտ անվանած, ապա 44-օրյա պատերազմի պարտությունը մոռացած քաղաքական գործիչներն արևի տակ իրենց տեղն են փնտրում»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը