Քաղաքական

24.06.2021 07:32


Հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին. Չարչյանի պաշտպան

Հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին. Չարչյանի պաշտպան

Ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է անվանի պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Չնայած ուշ ժամին ստիպված ենք տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ Պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։ Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,-գրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը