Լրահոս

14.06.2011 16:43


Եթե Ջավախքում կաթողիկոսը մեծ զիջումներ չանի

Եթե Ջավախքում կաթողիկոսը մեծ զիջումներ չանի

Գնահատելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի Վրաստան ու Ջավախք կատարած այցը, դրա արդյունքներն ու հետևանքները՝ ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ կաթողիկոսի այցը Ջավախք ընդհանրապես շատ կարևոր է, սակայն ինքը կցանկանար գնահատել այն ավարտից հետո։

Բոլոր խնդիրները քննարկվել են։ Չգիտեմ՝ ինչու վրացիների առաջարկն այդքան, ըստ իս, պարզամիտ էր (այն կարգավիճակը, որ վրաց եկեղեցին կունենա Հայաստանում, Հայ առաքելական եկեղեցին կունենա Վրաստանում), որովհետև եթե իրենք ունենան համայնք, շատ հստակ այստեղ որպես կրոնական համայնք կգրանցվի։ Բայց իրենք կարգ չունեն այնտեղ, խոստացել են, որ պետք է տան։ Կարծում եմ՝ վրացիներն իրենց դրել են բավական նեղ վիճակի մեջ,– ասել է Կ.Մանոյանը։

Ինչ վերաբերում է եկեղեցիների պատկանելության հարցին, ապա նա ընդգծել է, որ ձեռք է բերվել համաձայնություն՝ դիմելու իշխանություններին այդ հարցում օգնություն ստանալու համար։

Կարծում եմ՝ ինքնին Ջավախք կաթողիկոսի այցելությունը, եթե այնտեղ կաթողիկոսը մեծ զիջումներ չանի, կարևոր է,– նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը