Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ակտիվացումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:
«Դիտարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձևաչափով աշխատանքի ակտիվացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալևը հեռախոսազրույցի ընթացքում նաև հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու մտադրությունը։
«Երկկողմ օրակարգի արդիական հարցերի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը հետագայում ևս ամրապնդելու փոխադարձ մտադրությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շարունակել շփումները»,-ասված է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ tert.am