Քաղաքական

23.06.2021 16:30


2,2-2,7 մլրդ-ի չափով անուղղակի ընտրակաշառք հունիս ամսին՝ պարգևավճարների տեսքով

2,2-2,7 մլրդ-ի չափով անուղղակի ընտրակաշառք հունիս ամսին՝ պարգևավճարների տեսքով

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝

պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության (կատարողականի) գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Չկա օրենքով նախատեսված որևէ հիմք պետական մարմինների աշխատողներին համատարած պարգևատրելու համար, այն էլ՝ համապետական ընտրությունների նախաշեմին՝ ըստ էության, որպես զանգվածային ընտրակաշառք։

2021 թ հունիսին ՀՀ պետական մարմինների շուրջ 19800 աշխատողների (այս թվաքանակում ներառված չէ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների թվաքանակը) բաժանվել են համատարած պարգևատրումներ տարբեր չափերով։ Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝

- կրտսեր և առաջատար պաշտոններ զբաղեցնողներին՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ 30 տոկոսի չափով,

- գլխավոր պաշտոններ զբաղեցնողներին (բաժնի պետ, վարչության պետ)՝ իրենց հիմնական աշխատավարձի 50-70 տոկոսի չափով,

- բարձրաստիճան պաշտոնյաներին (նախարար, մարզպետ, պետական մարմինների ղեկավարներ և այլն)՝ իրենց հիմնական աշխատավարձի շուրջ 100 տոկոսի չափով։

2021թ․ հունիսին ՀՀ պետական մարմիններում պարգևատրումների միջին չափը կարելի է գնահատել՝ աշխատողների միջին աշխատավարձի (277 հազար դրամ) 40-50 տոկոսը։

Ստացվում է, որ 2021թ․ հունիսին ՀՀ պետական մարմինների միայն մի մասում՝ 19800 աշխատողների բաժանվել են համատարած պարգևավճարներ՝ ընդհանուր 2,2-2,7 միլիարդ դրամի չափով։

Աղբյուրը՝ Yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը