Լրահոս

23.06.2021 15:45


Գեղարքունիքի մարզի Նորատուսում «Նիվան» բախվել է քարերին և հայտնվել ձորում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքի մարզի Նորատուսում «Նիվան» բախվել է քարերին և հայտնվել ձորում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սերգեյ Վաղինակյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Վաղինակյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 15-ամյա Սահակ Վաղինակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վիրավորները հայր ու որդի են։

Այս խորագրի վերջին նյութերը