Քաղաքական

23.06.2021 15:39


«Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո». Ադրբեջանի փոխվարչապետը` ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման ժամկետի մասին

«Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո». Ադրբեջանի փոխվարչապետը` ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի վերսկսման ժամկետի մասին

Եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ինչպես նշել է minval.az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

«Հայաստանում անցկացվել են ընտրություններ, ձևավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը: Մինչ այդ ժամանակը հանդիպումներին նկատվում էր բավականին կառուցողական մոտեցում»,-ասել է Մուստաֆաևը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների մոսկովյան բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել է երեք երկրների փոխվարչապետերի ղեկավարմամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը