Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհին մեքենա են կանգնեցրել, վարորդին ծեծել են, մեքենան՝ առևանգել
Հունիսի 23-ին ժամը 06:50-ին Նախիջևանիկ համայնքի բնակիչ Ա. Ե.-ն (ծնված 1991թ.) դիմել է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանություն, որ նույն օրը ժամը 04:30-ի սահմաններում, Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց դեպի Խնձրիստան գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին, անհայտ անձինք «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայով փակել են իր կողմից վարվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը՝ իջեցնելով իրեն ավտոմեքենայից ծեծի են ենթարկել և փախցրել ավտոմեքենան: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ-ն:
Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները ժամեր հետո բացահայտել են դեպքը: Նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Շոշ համայնքի տարածքում՝ Կ.Ն.-ի տան բակում: Ասկերանի շրջանային բաժնի ծառայողների կողմից կատարվում է հետաքննություն: