ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Անդրադարձ է արվել մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ tert.am