Քաղաքական

23.06.2021 13:07


Կապանի 35/17 տեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0

Կապանի 35/17 տեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0

«Հայաստան» դաշինքին տրված քվեների թվի անճշտություն է եղել նաեւ Կապան քաղաքի Ձորք թաղամասում տեղակայված 35/17 ընտրատեղամասում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տրամադրված սկզբնական տվյալներում արձանագրված է եղել, թե «Հայաստան» դաշինքը ոչ մի ձայն չի ստացել, իսկ Հայաստանի եվրոպական կուսակցությունը հավաքել է 258 ձայն:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ տարածքային հանձնաժոողվի ահազանգից հետո թյուրիմացությունը ճշտվել է եւ ուղղումն արդեն ուղարկվել է ԿԸՀ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայաստան» դաշինքի օգտին տրված անճշտությունների դեպքեր են արձանագրվել Սյունիքում՝ 49 քվեի փոխարեն նշվելով 4, և Վանաձորի թիվ 23/47 տեղամասային ընտրական հանձնաժողովում թիվ 24 համարի քաղվածքում «Հայաստան» դաշինքի դիմաց նշվել է 100 քվե, մինչդեռ որոշիչ արդյունքների արձանագրության փաստաթղթում 100-ի փոխարեն գրվել է 10-ը:

Աղբյուրը՝ yerkirmedia.am

Այս խորագրի վերջին նյութերը