Մեկնաբանություն

23.06.2021 16:10


«Պողպատե» ոչ լեգիտիմ մանդատ՝ թուրքերի և նիկոլի օլիգարխիայի համար

«Պողպատե» ոչ լեգիտիմ մանդատ՝ թուրքերի և նիկոլի օլիգարխիայի համար

Իսկ «ժողովրդի՞ն»: Իսկ «ժողովրդին»՝ ի՞նչ: Կոնկրետ նիկոլ փաշինյանի համար քվեարկած 666 հազարանոց «ժողովրդին« բուբլիկի մի մե՜ծ անցք: Նրանք դրան էլ, մեր մեջ ասած, արժանի չեն:

Մայրաքաղաքի մի հատվածում երեկ ջրամատակարարումը ընդհատվել էր: Խանութներում, սուպերմարկետներում, բնականաբար, «ջրի հերթ» էր: Հերթում երկու մարդ զրուցում են.

-Հարևա՞ն, էդ Գռզոյին ես հարստացնո՞ւմ,-ասում է նրանցից մեկը՝ ակնարկելով իր հարևանի ձեռքի ջրի շշերը, ինքներդ էլ գիտեք՝ ո՛ր ընկերության:

-Էհ, հարևան ջան, ի՞նչ ասեմ. ընտրությունների վրա ծախսած փողերը մեկին՝ տաս պիտի՞ հետ քերթեն էս կիսագրագետ խալխից, թե՞ չէ...

Հա, ու քերթելու են: Ու քթից են բերելու: Ահագնացող տնտեսական անկմամբ, ահագնացող արտագաղթով, երկրի ամայացմամբ ու պետականության անխուսափելի կործանմամբ, որի վկաներն ու ականատեսներն են:

Տեսեք, նիկոլ փաշինը հայտարարում էր «պողպատյա մանդատի» մասին: Հիմա հայտարարում է, ասենք, իր գործակիցներն էլ հետը, թե այն ստացան: Բայց լեգիտի՞մ է այս՝ ընտրություն կոչվող խեղկատակությունը:

Ո՛չ, ընտրությունները լեգիտիմ չեն: Զանգվածային օրինախախտումներ, ահռելի ծավալների հասնող ընտրակաշառում՝ պարգևավճարներով, նպաստներով, գյուղտեխնիկայով, կոպիտ ու առձեռն կանխիկով ձայնագնում և այլն, գումարած՝ վարչական ռեսուրսի խայտառակ ու աննախադեպ կիրառում, գումարած՝ «ջհանգիրյանական» ընտրակեղծիքներ ու խախտումներ, գումարած՝ թիրախային բռնաճնշումները, գումարած՝ ոստիկանամենթապետական վարքը:

Այն, որ ինքը լեգիտիմ չէ ու լեգիտիմություն չունի, նիկոլ փաշինն էլ շատ լավ գիտե: Դրա վկայությունն է նաև նիկոլական հաճախորդների, այսպես կոչված՝ «քաղաքական հարեմի» կուսակցությունների հետ ուրախ-զվարթ, ցնծությունից փայլող հայացքներով, ստորաքարշ խոնարհումներով, ձեռքսեղմումներով հանդիպումը նիկոլի հետ: «Կուսակցություններ», որ միասին վերցրած, երևի 1 դաշինքի անցողիկ շեմին հասնող ձայներ էլ չեն ստացել: Այդ կլոունադայի ամբողջ իմաստն այն էր, թե՝ տեսեք-տեսեք, մյուս կուսակցություններն ընդունում են նիկոլին: Չնայած, եթե նրա մարմնի մի մասում տաքուկ տեղավորված են, ինչո՞ւ չպիտի ընդունեին, որ:

Մանդատի մասին: «Պողպատյա»: Այո, 666 հազար «նիկոլ փաշալիևների» տված քվեներով նիկոլ փաշինը մանդատ ստացավ: Բայց դա պողպատյա մանդատ չէ: Դա սնդիկե մանդատ է: Սնդիկն էլ է մետաղ, ի դեպ: Ավելին, այն հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի մետաղ է: Եզակի մետաղներից, որի բնական վիճակը հեղուկի տեսքով է, հոսում-գլորվում է, այս ու այն անցքը լցվում: Ամենակարևորը՝ սնդիկը խիստ թունավոր է: Ի՛սկը: Այնպես որ, նիկոլինը սնդիկի մանդատ է: Մետաղյա, փայլուն, բայց՝ հեղուկ ու շրջապատի համար խիստ թունավոր:

Հա, այդ մանդատն էլ, կհիշեք, նիկոլ փաշինին պետք էր այն բանի համար, որ ինչպես հայտարարել էր վերջին ճվճվիկ ելույթներից մեկի ժամանակ, հարուստներից գույքը, ունեցվածքը խլի ու բաժանի աղքատներին, պարզ՝ իր ժեխին: Դրա անունը դրել են՝ ապօրինի հարստացածներից ունեցվածքի խլում: Ու երբ նա նման ելույթ էր ունենում, հարթակին պարզ երևում էր նիկկոլի ետևում կանգնած Խաչատուր Սուքիասյանը, որին հասարակության մեջ շատերը դեռ Գռզո են ասում: Ու Խաչատուր Սուքիասյանը երևի հոգու խորքում ուրախանում էր, միգուցե նաև քթի տակ խորհրդավոր ժպտում, որպես արագորեն ու ապօրինի հարստանալու առկա մարմնավորում:

Հա, եթե կուլակաթափություն անեն, հասկանալի է, որ մի երկու թուլափայ միգուցե նետեն իրենց ժեխին, բայց ընդամենը կլինի սեփականության ապօրինի վերաբաշխում՝ նիկոլի և իր օլիգարխների համար, լինեն դա Սուքիասյանը, թե այն մյուսը, թե երրորդը:

Մի խոսքով, սնդիկե «պողպատյա» ու բացարձակապես ոչ լեգիտիմ մանդատ՝ նիկոլի օլիգարխոների և թուրքերի համար:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը