Լրահոս

23.06.2021 12:22


Երևանում BMW-ի ուղղությամբ կրակոցներ արձակած ու 27-ամյա երիտասարդին հրազենային վնասվածքներ պատճառած կասկածյալը ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր ներկայացել է իրավապահներին

Երևանում BMW-ի ուղղությամբ կրակոցներ արձակած ու 27-ամյա երիտասարդին հրազենային վնասվածքներ պատճառած կասկածյալը ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր ներկայացել է իրավապահներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մայիսի 25-ին Երևանում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 27-ամյա Հովսեփ Դ-ի վրա կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի մասին։

Ոստիկանների և քննիչների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 21-ին կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 40-ամյա Մհեր Ա-ն։

Նա հունիսի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Նա ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ կալանավորվել է, քանի որ մինչ այդ, քննչական մարմինը դիմել էր դատարան և նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Մայիսի 25-ին կրակոցներ էին հնչել Երևանում:

Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 27-ամյա Հովսեփ Դ.-ն է:

Ոստիկանները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի 21 շենքի բակից:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել էին BMW 320-ի մակնիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել էին կրակոցի, իսկ ավտոմեքենայի սրահում էլ՝ արնանման հետքեր:

Այս խորագրի վերջին նյութերը