Քաղաքական

23.06.2021 21:30


Դատարանը որոշեց մեկ ամսով կալանավորել Արմեն Չարչյանին (տեսանյութ)

Դատարանը որոշեց մեկ ամսով կալանավորել Արմեն Չարչյանին (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու մեկ ամսով կալանավորելու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։ Քիչ առաջ այդ մասին հայտարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այն հիմնավորված չէ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21֊ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը