Լրահոս

23.06.2021 11:46


1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

1 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 100 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 430-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1096 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 48 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 230, փաստացի բուժվողներինը՝ 2601: Մեկ օրում արվել է 3881 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1160290 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը